02/04/2025

Ի պատիվ հայկական պատվիրակության ղրղզ արտիստը կատարել է հայերեն երգ

Ի պատիվ հայկական պատվիրակության ղրղզ արտիստը կատարել է հայերեն երգ

Ի պատիվ Ղրղզստանում գտվող հայկական պատվիրակության ղրղզ արտիստը կատարել է հայերեն «Ես չեմ ուզում քեզ մոռանալ» երգը (Սիլվա Հակոբյան «Գիշեր»): «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառմամբ տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում է: Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը:

armenpress.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: