02/04/2025

Մահացել է Գորիսի եւ Կապանի նախկին ոստիկանապետ Սեւադա Առաքելյանը

Մահացել է Գորիսի եւ Կապանի նախկին ոստիկանապետ Սեւադա Առաքելյանը

2019 թ. օգոստոսի 9-ին, կարճատեւ հիվանդությունից հետո, մահկանացուն կնքեց Սեւադա Առաքելյանը:

Նա երկար տարիներ աշխատել է Սյունիքի մարզի ոստիկանական կառույցներում:

Սեւադա Առաքելյանը Արցախյան պատերազմի տարիներին, լինելով Գորիսի ոստիկանապետի տեղակալ, ակտիվ մասնակցություն է ունեցել սահմանամերձի պաշտպանության գործում:

Սեւադա Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18.00-ին Երրորդ գյուղի ճանապարհին գտնվող «Լյուար» սգո սրահում:

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը ցավակցում է Սեւադա Առաքելյանի հարազատներին ու մերձավորներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

 

 

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: