02/04/2025

Գորիս-Երևան ճանապարհին Nissan Teana-ն կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է

Գորիս-Երևան ճանապարհին Nissan Teana-ն կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 23:30-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 35 PP 768 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Երևան - Մեղրի ավտոճանապարհի 224 կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարները:

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: