02/04/2025

«Սատանի կամրջի» մոտ բեռնատարը մոտ 300 մ գլորվել է ձորը. տուժածներ չկան

«Սատանի կամրջի» մոտ բեռնատարը մոտ 300 մ գլորվել է ձորը. տուժածներ չկան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 11-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: