02/04/2025

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակը` թոշակառու ուսուցիչների ճակատագրի մասին

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակը` թոշակառու ուսուցիչների ճակատագրի մասին

Aravot.am-ը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հետաքրքրվեց` ի՞նչ ճակատագիր է սպասվում կենսաթոշակային տարիքի շուրջ 2500 մանկավարժներին:

«Երբ ուսուցիչը հասնում է կենսաթոշակային տարիքի, այսինքն` լրանում է նրա 63 տարին, Աշխատանքային օրենսգրքով նա կարող է գնալ թոշակի: Եթե այդ ընթացքում դպրոցի տնօրենը նրա հետ կնքված պայմանագիրը չի դարձնում որոշակի ժամկետով կամ չի խզում, այդ աշխատակիցը շարունակում է աշխատել դպրոցում, իսկ նրա պայմանագիրը դառնում է անժամկետ:

Որոշումը` խզվի պայմանագիրը կամ շարունակի աշխատակիցը աշխատել, կայացնում է տնօրենը: Նույն կարգը, սակայն, չի գործում տնօրենների դեպքում: Լիազոր մարմնի` քաղաքապետարանի, մարզպետարանի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ է կնքված նրանց պայմանագիրը, եւ կարգի համաձայն տնօրենը գնում է թոշակի: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նրանց մնալ-չմնալու որոշումը կայացվում է տնօրենի կողմից:

Ու այդ որոշումը կարող է պայմանավորված լինել անհրաժեշտության հանգամանքով, օրինակ` գյուղական դպրոցում համապատասխան մասնագետների բացակայությամբ, երիտասարդ մասնագետի առկայությամբ, որը գալիս է փոխարինելու կենսաթոշակային տարիքի հասած ուսուցչին»,- Aravot.am-ին հայտնեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: 


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: