ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ / ՀԵՌԱԿԱ
ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐ / ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ
Հարգելի' դիմորդ,
Գորիսի պետական համալսարանը հայտարարում է բակալավրիատի և մագիստրատուրայի 2019-2020 ուստարվա ընդունելություն` հեռակա կրթաձևով և շարունակում մագիստրոսի կրթական ծրագրով վճարովի տեղերի ընդունելությունը առկա կրթաձևում:
Ընդունելության փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 15-ը:
Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
(098) 19-67-14, (077) 22-57-27 (պատասխանատու քարտուղար` Անի Գալստյան)
(098) 19-67-12 (հանրային կապերի և լրատվության բաժին)
Բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով 2019-2020 ուստարվա մասնագիտություններին, ընդունելության տեղերին և ուսման վարձավճարներին կարող եք ծանոթանալ կից տեղեկատվական թերթիկներում:
Դիմում-հայտի հետ ներկայացվում են՝
. Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ,
. Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ և դիպլոմի հավելված),
. 4 լուսանկար (3x4 չափսի),
. Անձը հաստատող փաստաթուղթ,
. Ինքնակենսագրություն,
. Զինվորական գրքույկի բնագիրն ու պատճեն (առկայության դեպքում),
. 1500 ՀՀ դրամի անդորրագիր «Արարատ» բանկից (փաստաթղթերի ընդունման վճար):
Դիմում- հայտի հետ ներկայացվում են՝
- Միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
- 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),
- Զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայության անցնելու մասին,
- Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայկացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
- Միջազգային ու հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
- 2019 թ. ավարտական միասնական քննությունների վկայագիր,
- Փասաթղթերի ընդունման, ձևակերպման համար 1500 ՀՀ դրամ եւ յուրաքանչյուր քննության համար 1500 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ «Արարատ» բանկի անդորրագիրը (արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության քննությունների վճարից):
Հասցեն՝ ք. Գորիս, Ավանգարդ 2, Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ:
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ