02/04/2025

Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, նրանց անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան

Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, նրանց անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած հերթական կեղծ տեղեկատվությանը:

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկական տեղեկատվական դաշտը: Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը:

Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական ԶՈւ-երի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ:

Զինվորականները իրենց գործը գիտեն, և խնդրում եմ՝ նրանց չխանգարել կատարել իրենց խնդիրները»,- գրել է նա:
SHANTNEWS.am
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: