02/04/2025

Հայկանուշ Սաֆարյան. խոսք հիշատակի

Հայկանուշ Սաֆարյան. խոսք հիշատակի

2019թ. օգոստոսի 12-ին, կյանքի 95-րդ տարում, մահկանացուն կնքեց Կապանի  եւ Սյունիքի երաժշտական կյանքում լուսավոր հետք  թողած, հայ ազգային երաժշտության երախտավոր Շամիր Հարությունյանի կինը՝ Հայկանուշ Ալավերդիի Սաֆարյանը:

Հայկանուշ Սաֆարյանը ծնվել է 1924 թ.   Ղափանի շրջանի Կաղնուտ գյուղում:

1944 թ. ամուսնացել է համագյուղացի  Շամիր Հարությունյանի հետ: Նորաստեղծ ընտանիքը 1945 թվականից  բնակություն է հաստատել Ղափանում:

Տիկին Հայկանուշն իր ողջ կյանքը  նվիրել է հետպատերազմյան ծանր տարիներին ծնված երեք զավակի դաստիարակությանը եւ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ ամուսնու  խնամքին, ում առողջությունը՝ նրա հոգատար վերաբերմունքի շնորհիվ,  1951 թ. լիովին վերականգնվեց :

Հայկանուշ Սաֆարյանն առանձնակի ուշադրություն է դարձրել իր երեխաների կրթությանը եւ համակողմանի զարգացմանը: Բնակարանային սուղ  պայմաններում  կարողացել է հնարավորություն ստեղծել  ավագ որդու՝  Սեյրան Բալասանյանի (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի հիմնադիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) տեխնիկական ունակությունների ձևավորման  համար,  ինչն  էլ կարեւոր նախադրյալ է հանդիսացել նրա՝ առայսօր շարունակվող գիտական գործունեության համար:

Բարի, համեստ, ավանդապահ, ընտանիքին անմնացորդ նվիրված, մարդասեր, հայ կնոջ իսկական տիպար էր   Հայկանուշ Սաֆարյանը, ում հիշատակը երկար կմնա նրա գերդաստանի անդամների եւ բարեկամների, ինչպես եւ ճանաչողների  հիշողության մեջ:  

 

                                               Մի խումբ բարեկամներ

Հ.Գ. 

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը ցավակցում է Սեյրան Բալասանյանին՝ սիրելի մայրիկի մահվան կապակցությամբ:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: