02/04/2025

Լևոն Արոնյանը հաղթեց Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարում

Լևոն Արոնյանը հաղթեց Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց  Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  կայծակնային մրցաշարում Արոնյանը մրցումային երկրորդ օր կրեց երկու պարտություն, 3 պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ 4 պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: 36 հնարավորից հավաքելով 22 միավոր՝ Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող:

Երկրորդ տեղում 21,5 միավորով Չինաստանից Դին Լիժենն է, իսկ եռյակը եզրափակեց Ֆրանսիայից Մաքսիիմ Վաշիե-Լագրավը նույնքան՝ 21,5 միավորով: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 6-րդն է միայն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: