02/04/2025

Կալիֆոռնիայում մտադիր են ավագ դպրոցի ուսումնական ծրագրից բացառել հայերի ավանդի և Հայոց ցեղասպանության մասին նշումները

Կալիֆոռնիայում մտադիր են ավագ դպրոցի ուսումնական ծրագրից բացառել հայերի ավանդի և Հայոց ցեղասպանության մասին նշումները

Կալիֆոռնիայում վերանայում են ավագ դպրոցում դասավանդվող էթնիկ ուսումնասիրությունների մասին առարկայի ուսուցման ծրագիրը, և հայերի, ինչպես և հույների ու հրեաների ավանդի մասին նշումները դուրս են մնում ծրագրից: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, այդպիսով դուրս են մնում նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին նշումները:

Ըստ էթնիկ հետազոտությունների մասին նահանգի ուսումնական ծրագրի մասին առաջարկի փաթեթի՝ հայերը և հրեաներն արժանի չեն ներառման: Այս մասին հաղորդում է gvwire.com-ը:

Այս առաջարկը կոշտ քննադատության է ենթարկվել հայ և հրեական համայնքների կողմից:  

Նահանգային ղեկավարությունն արդեն հարյուրավոր դիմումներ է ստացել, որոնցով քննադատվում է տվյալ որոշումը: Նման դիմում է հղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: