02/04/2025

Սյունիքի մարզի Սյունիք գյուղի անասնագոմերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ 5000 հակ անասնակեր, սատկել՝ 6 հորթ

Սյունիքի մարզի Սյունիք գյուղի անասնագոմերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ 5000 հակ անասնակեր, սատկել՝ 6 հորթ

Օգոստոսի 14-ին, ժամը 16:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սյունիք գյուղի 1-ին փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:13-ին, մարվել 06:45-ին:

Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 5000 հակ անասնակեր, սատկել՝ 6 հորթ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: