02/04/2025

ԼՂ-ի համար միջազգային ճանաչում ստանալու նոր հնարավորություններ են առաջ գալիս. «НВО»-ի անդրադարձը՝ Հարավային Օսիայի հակամարտության աշխարհաքաղաքական հետևանքներին

ԼՂ-ի համար միջազգային ճանաչում ստանալու նոր հնարավորություններ են առաջ գալիս. «НВО»-ի անդրադարձը՝ Հարավային Օսիայի հակամարտության աշխարհաքաղաքական հետևանքներին

Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված է հրապարակել 2008թ.-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ուեցած հնգօրյա պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքների մասին:

Հոդվածի հեղինակը՝ ռազմական գիտությունների թեկնածու, Ռազմական գիտությունների ակադեմիայի անդամ և թղթակից Անատոլի Ցիգանոկը, նշում է, որ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումն ազդել է ղարաբաղյան հակամարտության վրա:

«1991թ.-ից ի վեր առաջին անգամ հետխորհրդային երկրների տարածքում երկու նոր պետություններ ճանաչվեցին: 2008թ.-ին՝ 17 տարի անց, մեկնարկում է նախկին ԽՍՀՄ-ի, այսպես կոչված, «երկրորդ մակարդակի» պետական կազմավորումների ճանաչման գործընթացը: Ղարաբաղի համար նախատիպեր են ստեղծվում, միջազգային ճանաչում ստանալու նոր հնարավորություններ են առաջ գալիս՝ անկախ Ադրբեջանի կամքից, որը պատրաստ չէ ճանաչել ղարաբաղցիների հիմնավոր իրավունքները»,- ասված է հոդվածի տեքստում:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Հարավային Օսիայի իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղի համար պարզ է դարձել, որ խաղարարարներն ունակ չեն ապահովելու հակամարտության գոտում տեղի բնակչության անվտանգությունը, և հակամարտության գոտում խաղաղությունը պահպանվում է կողմերի ուժերի հավասարակշռության հաշվին:

Հոդվածում նշվում է նաև, որ Հարավային Օսրայում ստեղծված հակամարտությունը բացասաբար է անդրադարձել Լեռնային Ղարաբաղի վրա, որի բնակիչները Հայաստանի բնակիչների հետ միասին զրկվեցին այդ տարածքով Ռուսաստան մտնելու և դրա հետ մեկտեղ Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում բնակվող «ղարաբաղյան սփյուռքի» հետ շփվելու հնարավորությունից:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: