01/24/2026

Առաջիկա տարիներին մանկապարտեզ կարող է հաճախել 3-6 տարեկան երեխաների 70%-ը. Արայիկ Հարությունյանը՝ վարչապետին

Առաջիկա տարիներին մանկապարտեզ կարող է հաճախել 3-6 տարեկան երեխաների 70%-ը. Արայիկ Հարությունյանը՝ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացնում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Քննարկման առաջին թեման նախակրթարաններն ու դրանց կարեւորությունն էին երեխայի զարգացման գործում:

Նախարարի տեղեկացմամբ, մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունի 3-6 տարեկան երեխաների ընդամենը 38 տոկոսը: Գործող կառավարության հայտարարված թիրախներից մեկը դպրոց հաճախելուց առաջ երեխաների համար անպայման նախնական կրթություն ստանալու պայմաններ ապահովելն է:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը ութ տարբեր մարզերում կբացվեն 18 մանկապարտեզներ: Նախորդ տարի բացվել են 17-ը: Հաշվարկվել է, որ այն ժամանակ, երբ լրանա գործող կառավարության պաշտոնավարման հինգ տարի ժամկետը, մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա այդ տարիքային խմբի երեխաների ավելի քան 70 տոկոսը: 

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: