01/24/2026

«Տաշիր պիցցայի» մուտքը մարզկենտրոն

«Տաշիր պիցցայի» մուտքը մարզկենտրոն

Օգոստոսի 20-ին Կապանի Շահումյան 23/33 հասցեում բացվեց «Տաշիր պիցցայի» մարզում առաջին պիցցայանոցը։ Ինչպես «Սյունյաց երկրին» հայտնեց «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը, իրենց ընկերությունը հանրապետությունում գործում է 2005 թվականից, մասնաճյուղեր ունի չորս մարզում եւ Արցախում, եւ հասունացել էր նաեւ Սյունիքում «Տաշիր պիցցա» ունենալու  ժամանակը։ Սրանով մարզկենտրոնում  կբացվի 30-35 աշխատատեղ, իսկ առայժմ կապանցիներին ժամանակավորապես  աջակցելու համար  աշխատակիցներ են ժամանել մայրաքաղաքից։ 

Սպասարկման նոր օբյեկտի բացմանը մասնակցում էր Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ով կարեւորեց «Տաշիր պիցցայի» մուտքը Կապան նշելով, որ սրահի ներքին կահավորանքը եւ հարդարանքը տրամադրող են եւ հարմար կլինի ընտանիքներով այցելել, ինչպես նաեւ այդտեղ հրավիրել հյուրերին ու զբոսաշրջիկներին։  

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: