01/24/2026

Սյունիքի մարզում այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ

Սյունիքի մարզում այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ

Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Գեղիի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Բ. Զաքարյանի գլխավորությամբ, ԱԻՆ ՓԾ Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ:

Աշխատանքները համակարգելու նպատակով օպերատիվ շտաբ է ծավալվել Գեղավանք գյուղում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, Կապանի անտառտնտեսության 30 աշխատակից, տնօրեն Ս. Մանուկյանի գլխավորությամբ, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, տնօրեն Ա. Մկրտչյանի գլխավորությամբ, և 10 գյուղացիներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Սյունիքի Մարզային Փրկարարական Վարչություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: