01/24/2026

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ

Շարունակվում են օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիղ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 30, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և տեղի 10 բնակիչ:

Այրվում են մոտ 50-60 հա խոտածածկույթ, գիհի, կաղնու ծառեր և թփուտներ:

Օգոստոսի 21-ին, ժամը 14:26-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն, որին մասնակցում են 5 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 5, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից:

Օգոստոսի 22-ին, ժամը 05:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՕԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20 աշխատակից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՕԱԿ-ի 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:

Վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, գիհիներ, կաղնիներ և թփուտներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: