02/03/2025

ԱՆԱՊԱՀՈՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ

ԱՆԱՊԱՀՈՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ

Օգոստոսի 20-ին ժամը 15։00-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Կապան համայնքի գյուղական բնակավայրերից նախօրոք ընտրված 15 բազմազավակ ընտանիքների հետ։
Կազմակերպիչներ Եվա Ալեքսանյանի, Իննա Արզումանովնայի, Անահիտ Ավանեսյանի, Կարինե Թոփսոնի և Տաթևիկ Ալեքսանյանի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում մայրերի տոնին ընդառաջ կազմակերպվել էր դրամահավաք, որի նպատակն էր կարիքավոր բազմազավակ ընտանիքներին ապահովել հագուստով։ Սովորաբար խումբը օգնությունը ուղարկում էր Արցախի սահմանամերձ գյուղեր։ Սակայն՝ հաշվի առնելով Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի նախորդ տարվա հաջողված փորձը, խումբը՝ ամերիկաբնակ կապանցի Եվա Ալեքսանյանի առաջարկով, համաձայնվել է այս անգամ օգնությունը ուղարկել Կապանի շրջան։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Եվա Ալեքսանյանի միջև կայացած փոխհամաձայնության արդյունքում, համայնքապետարանի սոցիալական աշխատողի կողմից կազմվել է համայնքի գյուղերի անապահով 15 բազմազավակ ընտանիքների անվանացուցակ և կազմակերպվել օգնության տրամադրումը։
Հանդիպումը վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը, ով ընտանիքներին բարեկեցություն, երջանկություն և առողջություն մաղթելով՝ բաժանեց բարեգործների կողմից տրամադրած 20․000-ական դրամները և ուղարկված հագուստը։
Կապանի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, իր շնորհակալությունն է հայտնում նախաձեռնողներին՝ կարիքավոր ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու համար։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: