01/24/2026

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 5։0 հաշվով առավելության հասավ Լիբանանի թիմի նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 5։0 հաշվով առավելության հասավ Լիբանանի թիմի նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ընկերական խաղում 5։0 հաշվով առավելության հասավ Լիբանանի Մ-19 թիմի նկատմամբ։

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում անցկացված խաղում դուբլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը։ Աչքի ընկան նաեւ Միշա Միրզոյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Պատվական Ավետիսյանը։

Հայաստանի Մ-19 թիմը նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ տարավ երկրորդ հաղթանակը։ Երկու օր առաջ հայ ֆուտբոլիստները Լիբանանի Մ-19 թիմին հաղթել էին 2։0 հաշվով։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: