02/03/2025

Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ

Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ

Օգոստոսի 23-ին, ժամը 09:16-ի դրությամբ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Որոտան գյուղում բռնկված հրդեհի վայրում իրականացնում է հերթապահություն: 

***

Օգոստոսի 22-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև N զորամասից 50 զինծառայող և զորամասից 1 ջրատար:

4 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից իրականացրել են հերթապահություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: