02/03/2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ջերմուկ համայնքի բնակչության և նրանց ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո վարչապետ Փաշինյանն այցելել է Ամուլսարի հանքի ազդակիր Սարավան և Գորայք համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց տեսակետները հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի և հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին:

Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության լաբորատորիայում, որը գտնվում է Սյունիքի մարզի Գորայք համայնքում:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: