02/03/2025

ԽԱՉԻ ՕԾՈՒՄ՝ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈԼՈՐՍ ԳՅՈՒՂՈՒՄ

ԽԱՉԻ ՕԾՈՒՄ՝ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈԼՈՐՍ ԳՅՈՒՂՈՒՄ

Սիսիանի համայնքի Տոլորս բնակավայրի նորակառույց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակից, իր ամբողջ հմայքով, երևում է շուրջ կես դար Տոլորսի ջրամբարի տակ անցած, 1861 թվականին կառուցված նույնանուն եկեղեցին:

Ժամանկն ի զորու չի եղել եկեղեցին ամբողջությամբ տապալելու, այն կիսով չափ կանգուն է մնացել, կարծես համոզվելու, որ գյուղն իրենից հետո չի զրկվել Բարձրյալի օրհնությունից:

Հինը նորով փոխարինվեց 2012 թվականին, ծնունդով տոլորսեցի Ալեքսանդր Սուքիասյանի բարերար որդիներ Տիգրանի և Վարդանի շնորհիվ վերածնվեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:

Տարիներ անց Տոլորսի համար կատարվեց հերթական բարեգործությունը՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարակից բարձունքում դեպի երկինք խոյացավ երկաթակերտ խաչը: Այն կանգնեցվել է տոլորսեցի Բադամ Հովսեփյանի դստրերի, ժառանգների անունից նրանց դուստր տիկին Վարսիկի հովանավորությամբ և հարազատների աջակցությամբ՝ ի հարգանք ծնողների հիշատակի և ի փարատում հայրենի գյուղի հանդեպ մեծ կարոտի:

Երկար տարիներ Միացյալ Նահանգներում բնակվելով՝ տիկին Վարսիկը իր հոգում խտացած կարոտն առ հայրենիք արտահայտեց այս կերպ՝ գյուղին թողնելով բարձունքից գյուղը հսկող մի փոքրիկ նվեր: Խաչի օծման արարողությունը կատարվեց օգոստոսի 25-ին Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի ձեռամբ:

«Անցորդները, տեսնելով այս խաչը, իրենց միտքը կուղղեն դեպի հավիտենականը, դեպի Տերը: Թող խաչը բարեխոս լինի ամենքիս համար»,-ասաց Տեր Պարգևը:

Գյուղի բնակիչների անունից հովանավորներին շնորհակալություն հայտնեց Հովիկ Բադալյանը. «Գիշերային ժամերին, խաչի լույսը տարածվելով գյուղի վրա, կարծես իր հետ սփռում է նաև Բադամ դայու և նրա կնոջ՝ Ջավահիրի օրհնանքը: Ուրախ եմ, որ այս խաչը տեղադրվեց մեր գյուղում, առավել շատ ուրախ եմ, որ արտերկրում ապրող մեր համագյուղացիները չեն մոռանում իրենց հայրենիքն ու հարազատ ծննդավայրը, առավել ևս, որ Տոլորսն օր օրի երիտասարդանում է: Մեր գյուղն այն բացառիկ գյուղերից է, որտեղ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը տարեցտարի աճում է»,- ասաց Հովիկ Բադալյանը: 
Տիկին Վարսիկը ևս հայտնեց իր շնորհակալությունն ու երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր օգնեցին կյանքի կոչելու իր վաղեմի երազանքը:
Օծման արարողությունից հետո Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում մատաղ մատուցվեց :

Աղբյուրը՝ sisian-info

На изображении может находиться: небо, облако, гора, на улице и природа

 

На изображении может находиться: один или несколько человек, небо, гора, дерево, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, гора, небо, дерево, трава, на улице и природа

На изображении может находиться: 2 человека, люди стоят, облако, небо, обувь и на улице

На изображении может находиться: 2 человека, борода

 

На изображении может находиться: 12 человек, люди стоят, небо, гора, свадьба и на улице

На изображении может находиться: 9 человек, люди улыбаются, люди стоят, ребенок, небо, гора, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, стоит, небо и на улице

На изображении может находиться: на улице

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: