02/03/2025

Տոնախմբություն Վաչագանում

Տոնախմբություն Վաչագանում

Օգոստոսի 25 –ին՝ երեկոյան դեմ Վաչագանի ժողովուրդը՝ մեծով ու փոքրով, հավաքվել էր գյուղամիջում. նշվում էր գյուղի օրը, կային նաեւ հանրապետության այլ բնակավայրերում եւ արտերկրում բնակվող վաչագանցիներ, հրավիրված անձինք: Ի սկզբանե անմիջական մթնոլորտ ստեղծեց հանդիսավար Դավիթ Սարգսյանը, շնորհավորելով վաչագանցիներին հիշարժան օրվա առթիվ եւ հայտարարելով առաջին ուրախ մրցույթի պայմանները: Ի դեպ, մրցույթներ շատ եղան երեկոյի ընթացքում, աչքի ընկածները պարգեւատրվեցին մրցանակներով: Դե իսկ, ամբողջ երեկոյի ընթացքում անպակաս էին երգն ու պարը, ուրախ տրամադրությունը, տոնական հյուրասիրությունը: Նաեւ անցկացվեց մրցույթ՝ «Ճանաչենք Վաչագանը» թեմայով, հավաքվածները պիտի կռահեին, թե ում տունն է պատկերված լուսանկարում, որ ներկայացվում էր մեծադիր էկրանին:

Ի վերջո, տոնախմբությունը տարբեր սերունդների վաչագանցիների համախմբելու մի պատեհ առիթ էր,  որ նախաձեռնել էր Կանադայում բնակվող, Վաչագանի պատվելի զավակ Գարիկ Գեւորգյանը, ում մեջ էր հղացել վաչագանցիներին միավորելու գաղափարը: Միջոցառման կայացմանը մեծապես նպաստել էին մոսկվայաբնակ Տիգրան Բունիաթյանը, իսկ կազմակերպչական հարցերով՝ թաղային լիազոր Սվետա Օհանջանյանը, Ստեփան Ղոնյանը:

Ասում են՝ առաջին փորձն անհաջող կլինի, բայց տոնախմբությունը ըստ ամենայնի ստացվեց, եւ համոզմունք հայտնվեց, որ այն կլինի շարունակական: Համենայն դեպս միջոցառման կազմակերպիչները դիմեցին ներկաներին՝ հանդես գալ առաջարկություններով եւ դիտողություններով, որոնք հաշվի կառնվեն հետագայում կազմակերպվելիք տոնախմբությունների ժամանակ: «Գյուղի տոնը բոլորինն է, եւ նրա անցկացմանը մաս պիտի ունենա յուրաքանչյուրը»,- հայտնեց Տիգրան Բունիաթյանը:

Իսկ ամենավերջում նման տոնախմբություններից անպակաս բաղադրիչը՝ հրավառություն:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: