02/03/2025

Խնձորեսկում 20-ամյա երիտասարդը դանակի 3 հարված է հասցրել ընկերոջը, ապա՝ վերջինիս հիվանդանոց տարել

Խնձորեսկում 20-ամյա երիտասարդը դանակի 3 հարված է հասցրել ընկերոջը, ապա՝ վերջինիս հիվանդանոց տարել

Օգոստոսի 25-ին, ժամը 22.50-ին, ինքնակամ ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Խնձորեսկ գյուղի 20-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց գյուղի «Տախտի հող» կոչվող տարածքում, վիճաբանություն ժամանակ, իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է ընկերոջը՝ պատճառելով վնասվածք, որից հետո նրան տեղափոխել է Գորիսի հիվանդանոց: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Հիվանդանոց տեղափոխվածը հրաժարվել է հաղորդում տալուց: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: