02/03/2025

Գևորգ Փարսյանը հանդիպում է ունեցել Կապանի տարածաշրջանի անասնաբուժների հետ

Գևորգ Փարսյանը հանդիպում է ունեցել Կապանի տարածաշրջանի անասնաբուժների հետ

Այսօր`օգոստոսի 26-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպում է ունեցել Կապանի տարածաշրջանի անասնաբուժների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ հնչել են համապատասխան առաջարկներ` միտված առկա բացթողումների շտկմանը։ Համայնքի ղեկավարը ներկաներին հորդորել է խիստ ուշադրություն դարձնել անասունների պատվաստման միջոցառումներին և համակարգված աշխատանք իրականացնել ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղական բնակավայրերում։ Խորհրդակցության ժամանակ ձեռք է բերվել նաև նախնական պայմանավորվածություն այն մասին,թե անասնաբուժներից ում վերահսկողություն տակ է լինելու այս կամ այն գյուղը։

Ամփոփելով խորհրդակցությունը` համայնքի ղեկավարն անհրաժեշտ ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

Սպառողներին կոչ ենք անում գնել բացառապես անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված և սննդում օգտագործելու համար պիտանի ճանաչված միս՝ հավաստիանալով, որ առկա է մսի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև գնումներ կատարել միայն սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովող վաճառակետերից և խուսափել անհայտ ծագման միս գնելուց։

На изображении может находиться: 2 человека, люди сидят и в помещении

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: