02/03/2025

ՀՀ 10 մարզն ընդհանուր ունի 11 փոխմարզպետ, մարզպետները՝ 17 օգնական, 17 խորհրդական

ՀՀ 10 մարզն ընդհանուր ունի 11 փոխմարզպետ, մարզպետները՝ 17 օգնական, 17 խորհրդական

Հայաստանի Հանրապետության 10 մարզն ընդհանուր ունի 11 փոխմարզպետ: Կառավարության օպտիմալացման ճանապարհով գնալու որոշումից հետո փոխմարզպետները կրճատվել են, և այսօր  բոլոր մարզպետարանները հիմնականում ունեն 1 փոխմարզպետ՝ բացառությամբ Կոտայքի մարզից, որն ունի 2 փոխմարզպետ:

Օգնականներն ընդհանուր 17-ն են, խորհրդականները՝ նույնպես: Որոշ մարզպետարաններում գլխավոր քարտուղարի հաստիքում դեռևս նշանակումներ չեն եղել, որոշներն էլ ժամանակավոր պաշտոնակատար են:

Tert.am-ը տվյալները հավաքել է մարզպետարանների պաշտոնական կայքէջերից:

1. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան

1 տեղակալ՝ փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյան

2 խորհրդական՝ Սիրզանիկ Հովսեփյան, Վրույր Բարխուդարյան

2 օգնական՝ Մերի Բադալյան, Տիգրան Եղիազարյան

Գլխավոր քարտուղար՝ Հրաչյա Գևորգյան,

Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Ռուզաննա Մկրտչյան:

2. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան

1 տեղակալ՝ փոխմարզպետ Արարատ Նազարեթյան,

2 խորհրդական՝ Արմենակ Բաղիրյան, Աշոտ Վարդանյան,

2 օգնական՝ Գևորգ Մանուկյան, Տիգրան Շիրինյան,

Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լիլիթ Միրզախանյան:

3. Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան

1 տեղակալ ՝ փոխմարզպետ Կարեն Գրիգորյան,

1 խորհրդական՝ Նվեր Պետրոսյան,

Արմավիրի մարզպետն օգնական չունի,

Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար՝ Վարդան Վարդազարյան,

Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Արամ Հովհաննիսյան:

4. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

1 տեղակալ՝ փոխմարզպետ Նարեկ Գրիգորյան,

2 խորհրդական՝ Անուշավան Ղազարյան, Օֆիկ Չիչոյան,

2 օգնական՝ Լիանա Հովհաննիսյան, Նարեկ Մանուկյան,

Մարզպետարանի գլխավոր քարտուղար՝ Սևակ Խլղաթյան,

Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Ալբերտ Աղեկյան:

5. Լոռիի մարզպետ Անդրեյ Ղուկասյան

1 տեղակալ փոխմարզպետ՝ Գայանե Մարկոսյան

2 խորհրդական՝ Լևոն Ասլանյան, Հարություն Այվազյան

2 օգնական՝ Ռուբեն Խանզադյան, Նոնա Հովհաննիսյան

Գլխավոր քարտուղար չկա, կա քարտուղարի տեղակալ՝  Վալերի Խաչատրյան

6. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

2 տեղակալ՝ փոխմարզպետ Վասակ Վարդանյան, Առնակ Ավետիսյան

2 խորհրդական՝Արտավազդ Բարսեղյան, Ռուստամ Մկրտչյան

2 օգնական ՝ Անի Չիլինգարյան, Գևորգ Առուստամյան

Գլխավոր քարտուղար՝ Լևոն Պետրոսյան

7. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

Մեկ տեղակալ՝ փոխմարզպետ Վարդան Գրիգորյան

2 խորհրդական ՝Հովհաննես Մաթևոսյան, Տիգրան Մինասյան

2 օգնական՝ Անի Մաղաքյան, Էմմա Բաղդասարյան

Գլխավոր քարտուղարի փոխարինող՝ Կարեն Բադիշյան, տեղակալ՝ Տիգրան Ղարիբյան

8. Սյունիք մարզպետ Հունան Պողոսյան

Մեկ տեղակալ՝ Նարեկ Բաբայան

2 խորհրդական՝ Արմինե Ավագյան, Գոռ Թադևոսյան

1 օգնական՝ Արտյոմ Իվանյան

Մարզպետի գլխավոր քարտուղարի հաստիքը՝ թափուր, կա տեղակալ ՝  Գրիգոր Թադևոսյան

9. Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյան

Մեկ տեղակալ՝ փոխմարզպետ Նանե Ասատրյան, որն ունի օգնական՝ Մանե Ավագյան

1 խորհրդական՝ Արմեն Դավթյան ԺՊ

2  օգնական՝ Աննա Ստեփանյան, Հարություն Գրիգորյան

Մարզպետի գլխավոր քարտուղար Կամո Սահակյան

10. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

Մարզպետի տեղակալ՝ փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյան, որն ունի օգնական Նելլի Դալախչյան,

1 խորհրդական ՝ Արբակ Գրիգորյան,

2 օգնական՝ Մերուժան Հարությունյան, Էմին Գևորգյան,

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյան, նրա տեղակալ՝ Ֆելիքս Ափինյան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: