02/03/2025

«Իմ քայլը» խմբակցությունն արձակուրդից հետո գումարել է իր առաջին նիստը

«Իմ քայլը» խմբակցությունն արձակուրդից հետո գումարել է իր առաջին նիստը

Ամառային արձակուրդից հետո «Իմ քայլը» խմբակցությունը օգոստոսի 28-ին իր առաջին պաշտոնական նիստն է գումարել:

«Հանդիպման ընթացքում քննարկելու ենք այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են մեր օրակարգում: Նաև առանձին հանձնաժողովներ կներկայացնեն իրենց աշխատաքները, որոնք կատարվել են: Կտեսնենք արդեն ով ինչ առաջարկ կունենա որևէ հարց օրակարգ մտցնելու հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե արդյոք քննարկվելո՞ւ է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված հարցը, Մակունցը չբացառեց, որ այդ հարցը ևս քննարկվի՝ նշելով, թե այս պահին հստակ չի կարող պատասխանել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: