01/24/2026

Շրջանառության մեջ կդրվի ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրինագծի լրամշակված տարբերակը

Շրջանառության մեջ կդրվի ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրինագծի լրամշակված տարբերակը

Ազգային ժողովում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Ազգային  ժողովի Գիտության,  կրթության,  մշակույթի,  սփյուռքի,  երիտասարդության  և սպորտի  հարցերի մշտական  հանձնաժողովի  նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Քիչ առաջ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվեց մեր աշխատանքային քննարկումը. առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի՝ դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի, և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից աշխատող ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել»,- գրել է Հայրապետյանը:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: