02/03/2025

Կապանում 78-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել, հայտնաբերվել է գրություն

Կապանում 78-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել, հայտնաբերվել է գրություն

Կապանում ինքնասպանության դեպք է գրանցվել: Tert.am-ի տեղեկություններով` թոշակառու տղամարդը սեփական տան պատշգամբում կախվել է. դին հայտնաբերել է կինը: Տղամարդը գրություն է թողել, որով խնդրել է իր ինքնասպանության մեջ որևէ մեկին չմեղադրել:

Քաղաքացու ինքնասպանության վերաբերյալ տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը` նշելով, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ ստացել է:

«Օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 27-ին Կապանի տներից մեկում հայտնաբերվել է 1941 թվականին ծնված քաղաքացու դի: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց Գաբրիելյանը:

Նա հայտնեց, որ Սյունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: