02/03/2025

Շուտով շահագործման կհանձնվեն Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցները

Շուտով շահագործման կհանձնվեն Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցները

Չաարատ Կապան կոմբինատի ֆինանսավորմամբ իրականացվող Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցների շենքի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են։ Շենքի շինարարությունը սկսվել է դեռևս մայիս ամսից, և նախատեսվում է այն շահագործման հանձնել մինչև այս տարվա վերջ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊ ընկերությունը։ 

Աշխատանքների մեջ ներառվել են՝ տանիքի ծածկի կառուցում, երեք հարկերի դռներն ու պատուհանները նորով փոխարինել, շենքի արտաքին և ներքին հիմնարար նորոգում, ջեռուցման համակարգի տեղադրում, ինչպես նաև անհրաժեշտ գույքի տրամադրում։ 
Կապիտալ հիմնանորոգումից հետո շենքում ստեղծվելու են լավագույն պայմանները՝ երեխաների ժամանցն ու կրթական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար։

На изображении может находиться: растение, на улице и в помещении

На изображении может находиться: в помещении

На изображении может находиться: в помещении


Չաարատ Կապան / Chaarat Kapan

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: