02/03/2025

Կառավարությունը 523 մլն դրամ տրամադրեց մարզական ու հանրակրթական դպրոցներին մարզագույք տալու համար

Կառավարությունը 523 մլն դրամ տրամադրեց մարզական ու հանրակրթական դպրոցներին մարզագույք տալու համար

ՀՀ կառավարությունը 523 մլն 400 հազար դրամ հատկացրեց ՀՀ հանրակրթական ու մարզական դպրոցներին մարզագույք տրամադրելու համար: Որոշումը կայացվեց այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ: Զեկույցով հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանը, որը նշեց, որ արդյունքում 110 անում մարզագույք տրամադրվելու է 54 մարզական կազմակերպությունների եւ 7 անուն մարզագույք 330 հանրակրթական դպրոցների: Նախարարն ընդգծեց, որ մարզագույքի առկայությունն ուղիղ կապ ունի մեծ սպորտում հաջողությունների հետ եւ տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս պահին դպրոցների մարզագույքը խիստ մաշված է եւ պիտանի չէ օգտագործման համար: Նաեւ նշեց, որ 2012-19 թթ. մարզագույքի համար ավելի քիչ գումար է տրամադրվել, քան իրենք պատրաստվում են անել հիմա միանգամից:

«Սպորտի նախարարությունը 2012-19 թթ. հատկացրել է 420 մլն դրամ, մենք միանվագ հատկացնում ենք 523 մլն դրամ: 2017-19 թթ. ընդհանրապես մարզագույք չի հատկացվել եւ նույնը չի իրականացվել 2014 թ.: Ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ մեր չեմպիոնների մեծ մասը շատ սահմանափակ թվով դպրոցներից են: Նույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա նաեւ կապված է մարզագույքի հետ, որ չի տրամադրվում: Սա լրացուցիչ խթան է Ստեփանակերտում Ձեր կողմից բարձրացված գերնպատակներից մեկը լուծելու համար մարզական ոլորտում: Իհարկե այստեղ այլ անելիքներ էլ կան: Մենք ՀԱՕԿ-ի հետ վերջերս քննարկումներ ենք ունեցել, դպրոցներում թե՛ մարզիչների որակավորումների, թե՛դպրոցների կազմակերպման հետ կապված կան շատ հարցեր, որոնք ուշադրության կենտրոնում են»,- ասաց նա:

Զեկույցի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երեւում է, որ նախարարությունները միացնելն արդրացված է, քանի որ այսպես  տարբեր ոլորտների միջեւ հաղորդակցությունն ավելի արդյունավետ է եւ առաջնահերթություններն ավելի տեսանելի են:  Վարչապետը նաեւ հետաքրքրվեց Գյումրիում օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներից: Նրա օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ այսօր հանդիպում է ունենալու մարզիկի հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի ու ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հետ, եւ քննարկելու են ճարտարապետական հարցեր: Ինչ վերաբերում է շինարարությանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ասաց, որ մյուս տարի կորոշվեն աշխատանքների ծավալները, եւ կմտցվի հաջորդ տարվա ծրագրի մեջ: Արայիկ Հարությունյանն էլ ավելացրեց, որ հետաքրքիր նախագիծ է առաջարկել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: