01/24/2026

Օգոստոսի 30-ին Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում կլինեն գազի անջատումներ

Օգոստոսի 30-ին Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում կլինեն գազի անջատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 30-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն  կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի թիվ 5/9, 47/7, Նորաշեն թաղամասի թիվ 12/16 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից  մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի, ժամը 08.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, ինչպես նաև Բռնակոթ, Շաքի, Ույծ և Իշխանասար գյուղերի գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: