02/03/2025

Համոզված եմ՝ արդարադատությունը կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը

Համոզված եմ՝ արդարադատությունը կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել  Արցախի Հանրապետության 1-ին և Հայաստանի Հանրապետության  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն Քոչարյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ հանուն արդարադատության Ձեր պայքարում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ սատարել և  այսուհետ ևս սատարելու է Ձեզ այդ պայքարում:

Համոզված եմ, որ արդարադատությունը, ի վերջո, կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը պատմության մեջ, մեր ժողովրդի և պետության կյանքում` զատելով սուտը ճշմարտությունից, բանսարկությունը արդարադատությունից, ամբոխահաճո և կեղծ հայրենասիրությունը իրական հայրենասիրությունից»:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: