01/24/2026

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Այսօր անմոռանալի օր և կյանքի կարևորագույն փուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր սկսելու են բացահայտել գիտելիքների և մարդկային հարաբերությունների մի նոր աշխարհ՝ լի անհոգ ու լուսավոր ապրումներով, բազում հետաքրքիր ու գեղեցիկ ակնթարթներով։

Ուստի, սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, օգտագործե'ք կրթվելու և գիտելիքներով հարստանալու ձեր բոլոր հնարավորությունները, լավ սովորե՛ք և վստահ եղե՛ք, որ 21-րդ դարի աշխարհում միակ կայուն և չարժեզրկվող հարստությունը դա եղել և մնում է գիտելիքը։ Ուսման ձեր բարձր առաջադիմությամբ ու հաջողություններով ամրապնդե՛ք ձեր վաղվա բարեկեցիկ օրն ու ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունը ունեցեք մեր սիրելի Կապանի զարգացման գործում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ: Բոլոր աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին ու կրթական համակարգի բոլոր աշխատողներին մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: