01/24/2026

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավոական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: 

Արայիկ Հարությունյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության  ոլորտի կազմակերպիչներ և ծնողներ,
Սեպտեմբերի մեկին մեկնարկում է մեր առաքելության կարևոր ու պատասխանատու շրջափուլը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը` մի մասը կրթելով, մյուս մասը` կրթվելով, ձևավորում ենք մեր ունեցած կարևորագույն հարստությունը` գիտակ և ստեղծարար քաղաքացուն:

Ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն առավոտյան արթնանա այն գիտակցմամբ, որ այդ օրվա կատարած աշխատանքից ու ջանքերից է կախված իր ու իր երկրի ապագան, և կարդացած յուրաքանչյուր գիրք, ձեռք բերված յուրաքանչյուր հմտություն ու ունեցած ցանկացած հաջողություն այն հենասյուններն են, որոնց վրա կառուցվում է պետությունը:

Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա առթիվ` բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու այդ աշխատանքը սիրելու երջանկություն»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: