02/03/2025

Մարզային արյան կայանները կմիացվեն Արյունաբանական կենտրոնին

Մարզային արյան կայանները կմիացվեն Արյունաբանական կենտրոնին

Կառավարության որոշմամբ առաջիկայում նախատեսվում է մարզային արյան կայանները միացնել պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այդ կենտրոնները փաստացի շատ վատ վիճակում են ֆիզիկական և ֆինանսական (առումներով.-խմբ.) ու չեն կարող համապատասխան գործունեություն ծավալել: Մենք որոշում ենք կայացրել, որ արյան մեկ կոնսոլիդացված ծառայություն ունենալը և դրան հավելյալ ֆինանսական միջոցներ ուղղելը կբարձրացնի դրա մակարդակը»,- նշեց Թորոսյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: