02/03/2025

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվելու

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվելու

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվելու է պատարագ, գրում է hyetert.org-ը:

Պատարագը մատուցվում է 2010թ.-ից սկսած ամեն տարի (2015-2017թթ.՝ երեք տարի չի իրականացվել՝ անվտանգության նկատառումներով), և այս տարի այն կլինի 7-րդը:

Ըստ «Իհլաս» լրատվական գործակալության՝ Վանի նահանգապետի օգնական Ֆերհաթ Աթարն ավելի վաղ նշել էր, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջոցառումը պատշաճ իրականացնելու ուղղությամբ:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: