02/03/2025

Կապանի ոստիկանները հայտնաբերել են թոշակառու կնոջը կողոպտած տղամարդուն

Կապանի ոստիկանները հայտնաբերել են թոշակառու կնոջը կողոպտած տղամարդուն

Թոշկառու մի կին ոստիկանության Կապանի բաժնում սեպտեմբերի 5-ին, ժամը 12-ի սահմաններում,  հաղորդում է տվել, որ մեկ ժամ առաջ Ձորք թաղամասից Արզումանյան նրբանցք տանող կամրջի մոտ մի տղամարդ իր ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 96.000 դրամ և դիմել է փախուստի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Կապանի Բաղաբերդ թաղամասի 39-ամյա մի բնակիչ:

Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն, նաև մասամբ ներկայացրել հափշտակած գումարը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: