02/03/2025

Ռուսաստանի հետ մենք որեւէ տարաձայնություն չունենք. Մնացականյան

Ռուսաստանի հետ մենք որեւէ տարաձայնություն չունենք. Մնացականյան

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն եւ մենք որեւէ տարաձայնություն չունենք: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ունենք որոշ դատական, իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը կարող են եւ ունակ են պահպանել այն կարեւոր օրակարգը, որի հիմքում է երկրների դաշնակցային հարաբերությունների խորացնելու նպատակը։ Հարցերի փոխկապակցվածություն որեւէ կերպ գոյություն չունի եւ չի կարող ունենալ»,- ասաց Մնացականյանը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: