02/03/2025

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Նա տեղափոխվել է հիվանդանոց հետազոտման: Այժմ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում է»,- ասաց Նավիկյանը:

Հարցին, թե արդյոք վատթարացել է առողջությունը, նա ասաց, որ առողջության վատթարացում չի եղել, այլ պարզապես հերթական հետազոտման պետք է գնար:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: