02/03/2025

Ընթանում են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

Ընթանում են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

Մ-2 միջպետական նշանակության Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման կմ204+400-կմ219+800 հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են «Բլեսկ» ՍՊ ընկերության կողմից: Ճանապարհի 15,4 կմ երկարության միջին նորոգման աշխատանքներում ներառված են հարթեցում և նոր ասֆալտբետոնե շերտի տեղադրում:

Ինչպես հայտնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո կատարվելու են կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների ընթացքում պատճառած անհարմարություների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: