01/11/2025

«Բեռլիներ ցայտունգ»-ն անդրադարձել է Քաջարանի հանքի վնասներին

«Բեռլիներ ցայտունգ»-ն անդրադարձել է Քաջարանի հանքի վնասներին

Գերմանական «Բեռլիներ ցայտունգ» հեղինակավոր պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործմանը եւ դրանից բխող խնդիրներին: Սա ավելի հետաքրքիր է դառնում այն ֆոնին, որ հանքավայրը շահագործում է հենց գերմանական ընկերություն՝ «Քրոնիմետը»:

Հոդվածի հեղինակները այցելել են Հայաստան, եղել Քաջարանում: Լրագրողների զրուցել են նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, ով ասել է, որ երբեք չէր վաճառի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Քաջարանի հանքավայրը, որը, նախկին վարչապետի խոսքով, երկրի համար արծաթե թաս է:

«Այն ամենը ինչ մենք լսեցինք եւ տեսանք Հայաստանում մեզ դեպրեսիայի մեջ գցեց։ Գերմանական հանքարդյունաբերական մի ընկերությունը կողոպտում է մի աղքատ երկիր եւ վնասում դրա բնակչությանն ու շրջակա միջավայրը։ Քաջարանում մարդիկ վախենում էին խոսել: 

Հոդվածագիրները բավականին մանրամասն են նկարագրել «Քրոնիմետի» ղեկավար կազմի հետ իրենց հանդիպումը: Ավագ մենեջեր Մհեր Պոլսկովի մասին գրել են, որ այդ գիրուկ մարդու դաստակին փայլում էր թանկարժեք թվացող ժամացույցը, ինչը ապացույցն էր անբարեխղճության մասին խոսակցությունների շրջանակում։

Գերմանացի լրագրողները նաեւ իրենց հետ Բեռլին են տարել Քաջարանի հանքից բնություն տարածվող ցեխաջրից, որից խմում են գյուղի անասունները: Բեռլինյան լաբորատորիայում իրականացրած հետազոտություն պարզել է, որ այդ ջրի բաղադրությունը ոչ միայն չի համապատասխանում գերմանական խմելու ջրի չափանիշներին, այլեւ՝ որ այն թունավոր է:

31/08/2015

http://www.armtimes.com/hy/article/69331

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: