02/03/2025

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-9-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի 7-10-ը, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ նաև մառախուղ:Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 7-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: