02/03/2025

Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն. Բակո Սահակյանը՝ ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)

Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն. Բակո Սահակյանը՝ ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)

ՏԻՄ ընտրություններում արձանագրելու ենք հաջողություններ, ցանկացած ընտրություն հնարավորություն է մեր երկրի առաջընթացը ապահովելու, և ես քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառանալով Tert.am-ի հարցին՝ Արցախի 228 համայնքներում ընթացող ընտրությունների վերաբերյալ:

Բակո Սահակյանն ասաց, որ սիրում է Ստեփանակերտը ու փորձելու են քաղաքին հաղորդելու այն ներուժը, որը, իբրև մայրաքաղաք, կսնի ոչ միայն ստեփանակերտցիներին, այլև ամբողջ երկիրը:

Անդրադառնալով Tert.am-ի մյուս հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Արցախի իշխանության հետ անհամաձայնություններ կան և կառավարման համակարգերի միջև ներդաշնակության անհրաժեշտության կա, Արցախի նախագահը պատասխանեց. «Այդ ներդաշնակությունը նույնպես մեր առօրյա առաջնահերթությունների շարքին է դասվում և մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կատարել: Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն :Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր ախատանքային հարաբերություններին»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: