02/03/2025

ՀՀ ֆուտբոլի հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ. 4:2

ՀՀ ֆուտբոլի հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ. 4:2

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 3 միավոր վաստակեց Եվրո 2020-ի ընտրական փուլում: Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հիասքանչ հաղթանակ տարավ Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ: Պարտության մատնեց 4:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շատ մոտիվացված սկսեցին հանդիպումը ու հենց սկզբում՝ 3-րդ րոպեին, գրավեցին մրցակցի դարպասը: Աչքի ընկավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մրցակիցը պատասխան գնդակը խփեց ընդամենը 10 րոպե անց: Գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն:

Այս գոլերից հետո թե ՀՀ-ն, եւ թե հյուրերը դարպասը գրավելու մի շարք հնարավորույուններ ունեին, սակայն հաջորդ գոլը տեսնելու համար երկրպագուները պետք է սպասեին մինչեւ 2-րդ խաղակես: 66-րդ րոպեին իր թիմին կրկին առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով դուբլի հեղինակ: Այս անգամ էլ հյուրերը արագ հավասարեցրին հաշիվը: Այս անգամ գոլ խփեց Ամեր Գոյակը:

Հայաստանը շարունակեց գրոհել ու 77-րդ րոպեին կրկին հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Իր թիմի 2-րդ գոլը խփեց Հովհաննես Համբարձումյանը: Հանդիպման վերջակետը դրվեց ավլացցված ժամանակում ՝95-րդ րոպեին: Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակը պատասհմամբ սեական դարպասն ուղարկեց Ստիպե Լոնչարը:

Սա ՀՀ հավաքականի 3-րդ հաղթանակն էր ընտրական փուլում: Այս խաղով թիմը միավորների քանակը հասցրեց 9-ի ու մրցաշարային աղյուսակում շրջանցելով Բոսնիա եւ Հերցեգովինային՝ կրկին բարձրացավ 3-րդ տեղ: ՀՀ այսօրվա մրցակիցը մնաց 7 միավորով:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: