02/03/2025

Ստեփանակերտում ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է Դավիթ Ալբերտի Սարգսյանը

 Ստեփանակերտում   ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել  է     Դավիթ    Ալբերտի   Սարգսյանը

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն ամփոփվել են տարածքային ընտրական հնձնաժողովներից ստացված տեղեկությունները:

«Արցախպրես»-ի թղթակցի   հաղորդմամբ՝    այս  մասին՝  քիչ  առաջ      լրագրողների  հետ   ճեպազրույցում     ասել է   ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը:   
Ըստ  արդյունքների՝  Ստեփանակերտում   հաղթել  է     Դավիթ    Ալբերտի   Սարգսյանը, ում   օգտին՝   21  հազար   609     քվեարկողներից      կողմ  է   քվեարկել       7787   քաղաքացի, որը  կազմում  է   36  %:
Խոսելով   շրջկենտրոններում   ընտրված      թեկնածուների     մասին՝ Ե. Արզումայնայը  տեղեկացրել  է, որ  Շուշիում  ընտրվել  է     գործող   քաղաքապետ    Արծվիկ  Աշոտի  Սարգսյանը,   ում  օգտին  քվեարկել  է 899 քաղաքացի, Բերձորում՝    Նարեկ  Սամվելի    Ալեքսանյանը՝   306  կողմ  ձայնով, Մարտունիում՝    Հայկ  Կարոյի  Սարգսյանը՝    1292  կողմ  քվեով,  Ասկերանում՝  գործող  համայնքի  ղեկավար  Սամվել  Մարդիի  Աղաջանյանը՝   469   կողմ  ձայնով, Հադրութում՝   Վահան  Վահանի  Սավադյանը՝ 676   քվեով:  210   կողմ ձայնով   Քարվաճառի քաղաքապետ  է  ընտրվել   Սերգեյ   Արամի    Չիլինգարյաը, իսկ  Մարտակերտում՝ 511   քվեով,  Միշա  Գրիգորիի   Գյուրջյանը:
«Համեմատած    նախորդ  տարիների  ընտրությունների  հետ՝  ընտրողների    մասնակցությունը բավականին  բարձր  էր   ոչ  միայն   Ստեփանակերտում,  այլև՝   ողջ    հանրապետությունում:  Ընդհանուր  առմամբ՝   հանրապետությունում  կայացած   ՏԻՄ  ընտրությունների  քվեարկությանը  մասնակցել  է ընտրողների 65,4  %, Ստեփանակերտում՝   55,4  %.  այդ  ցուցանիշը    մոտ  11%-ով   բարձր  է  նախորդ  ընտրությունների    արդյունքներից»,-մասնավորապես  ասել է  Ե.  Արզումանյանը:
 
Տեղեկացնենք, որ   «Արցախպրես» լրատվական գործակալությունն  իր ընթերցողների շրջանում 10-55 կարճ համարի միջոցով   Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից sms հաղորդագրությունների ամենամեծ քանակը ստացվել է Դավիթ Սարգսյանի օգտին, ով մրցակից թեկնածուների մեջ անվիճելի առաջատարն է՝ 69,3 տոկոսով:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: