03/12/2025

Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին

Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Երեկ երեկոյան ես Ջոն Բոլթոնին հայտնել եմ, որ իր ծառայությունները Սպիտակ տանն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չեմ նրա մի շարք առաջարկների հետ: Այդ պատճառով ես խնդրեցի նրան հրաժարական ներկայացնել, ինչն էլ նա արել է այսօր առավոտյան»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ առաջիկայում կհայտարարի Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի անունը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: