Միջոցառման շրջանակում, Երևանի թիվ 129 հիմնական դպրոց էին այցելել ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը և տարածքային ստորաբաժանման ծառայողներ։
Հյուրերը շրջեցին դպրոցի տարածքում, ապա շտապեցին դահլիճ, որտեղ նրանց էին սպասում աշակերտները։
Ոստիկանները զրուցեցին ճանապարհային երթևեկության կանոնների, հանցագործություններից և իրավախախտումներից զերծ մնալու, օրինապահ քաղաքացի լինելու կարևորության թեմաներով։
Զրույցը վերածվեց հետաքրքիր և օգտակար քննարկման, երբ երեխաները ցանկություն հայտնեցին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել հյուրերին։ Ոստիկանները սիրով և սպառիչ պատասխանեցին։