02/03/2025

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը. Փաշինյան

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտնեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը, և վերջին տվյալի համաձայն այդ թիվը հուլիսի 31-ի տվյալով հասնում է մոտ 604 հազարի: Նախորդ տարվա մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն աճել է 63 հազարով: 2018թ. սեպտեմբերին՝ մայիսի համեմատ այդ աճը 32 հազար աշխատող էր: Սրանք այն տվյալներն են, որոնք գործատուները ներկայացնում են Պետական եկամուտների կոմիտեին»,- ասաց Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: