02/03/2025

Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Oրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր:


 

Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նախորդ չորս նիստի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին և երկրորդ ու ամբողջական ընթերցմամբ ընդունել և քննարկել են երկու տասնյակից ավելի օրինագիծ:

Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին իրենց հարցերն են ուղել 38 պատգամավոր:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները Կենտրոնական բանկի խորհրդի անդամ են ընտրել: Փակ քվեարկության արդյունքում այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից առաջադրված Հասմիկ Ղահրամանյանը:  

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: