02/03/2025

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «Արմենիա TV» ընկերությանը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «Արմենիա TV» ընկերությանը

«Արմենիա TV»–ն սահմանված չափորոշիչները խախտելու համար տուգանվել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «Արմենիա TV»  ընկերությանը։ Այս մասին տեղեկանում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական կայքից։

 

«Ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ընթացքում ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական և հոգևոր ցավ պատճառելու ցուցադրված տեսարանները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հեռուստաընկերությունը «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի սերիաներից մեկում ցուցադրում էր, թե ինչպես է հերոսներից մեկը մկրատով վնասում հերոսուհիներից մեկի քիթը։ Այս կադրի ցուցադրումը քննադատության մեծ ալիք էր բարձրացրել սոցցանցերում։

Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ նման տեսարաններն արգելված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով (Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը)։

Հանձնաժողովը նիստի ընթացքում լսել է ընկերության ներկայացուցիչների բանավոր պարզաբանումները և  միաձայն որոշում կայացրել ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը։ Այսպիսով` «Արմենիա TV»–ն տուգանվել է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2019թ.–ի օգոստոսի 14-ի որոշմամբ  սահմանել է «էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարայիննյութերի որոշման չափորոշիչները»:

 


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: